Պիտեր Սիիարտո.- Բոլոր ներկայացուցիչները հրապարակայնորեն պաշտպանում են Եվրամիության ընդլայնումը, բայց երբ 27 անդամ երկրները նստում են բանակցությունների սեղանի շուրջ և փակում դուռը, մեծամասնությունը դեմ է դրան

Հակառակ հանրային դիրքորոշումների՝ փակ դռների հետևում ԵՄ անդամների մեծամասնությունը դեմ է ընդլայնմանը, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիիարտոն։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, այս գործընթացի մաս է կազմում նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Հրապարակորեն բոլոր ներկայացուցիչները կողմ են Եվրամիության ընդլայնմանը, բայց երբ մենք՝ 27 անդամ երկրներս, նստում ենք բանակցությունների և փակում դուռը, ապա մեծամասնությունը դեմ է արտահայտվում։ Թվում է, թե այս շարժառիթը կարելի է հետևել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի որոշմամբ՝ չընտրել Օլիվեր Ուորհեյին ընդլայնման հարցերով հանձնակատարի պաշտոնում։ Սա ցույց է տալիս, որ ֆոն դեր Լեյենը մեղսակից է ԵՄ ընդլայնման հարցում Բրյուսելի կեղծավորությանը։ Այսօր Եվրամիությունը, Բրյուսելը, պաշտոնյաները և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անհավանական կեղծավորություն են ցուցաբերում ընդլայնման առնչությամբ»,- ասել է Պետեր Սիիարտոն։