Պիտեր Սիարտոն Գերմանիայի դեսպանին մեղադրել է Հունգարիայի ներքին գործերին միջամտելու մեջ և նրան հրավիրել ԱԳՆ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիարտոն մեղադրել է Գերմանիայի դեսպանին Հունգարիայի ներքին գործերին միջամտելու մեջ և նրան հրավիրել ԱԳՆ՝ Հունգարիայի կառավարության գործողությունները քննադատելու պատճառով։
Գերմանիայի վերամիավորման օրվա միջոցառմանը ելույթ ունենալով հունգարացի քաղաքական գործիչների, դիվանագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առջև՝ Գերմանիայի դեսպան Յուլիա Գրոսն ասել է, որ Հունգարիան գնում է այն ճանապարհով, որը նրան հեռացնում է իր ընկերներից։
«Այս երեկո ես տեսնում եմ շատ մարդկանց, ովքեր միշտ եղել են կամուրջներ կառուցողներ: Միասին մենք պետք է պահանջենք, որ ձեր կառուցածը չքանդվի»,- ասել է դիվանագետը։
Պիտեր Սիարտոն անընդունելի է անվանել դեսպանի հայտարարությունը։
«Բուդապեշտում Գերմանիայի դեսպանը երեկվա ելույթով լրջորեն միջամտել է Հունգարիայի ներքին գործերին, որը վիրավորում է Հունգարիայի ինքնիշխանությունը»,- գրել է Սիյարտոն սոցցանցում։
Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Գերմանիայի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը չեն մասնակցել Օրբանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Անցյալ տարի Պիտեր Սիարտոն ելույթ ունեցավ Գերմանիայի վերամիավորման օրվան նվիրված երեկոյին։