Պիտեր Մագյարը կոչ է անում հունգարացիներին մասնակցել ընտրություններին. «Այսօր երեկոյան կավարտվի այն մղձավանջը, որի մեջ մենք ապրում ենք վերջին մի քանի տարիների ընթացքում»

17:18, 12.04.2026

Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պիտեր Մագյարը կոչ է արել հունգարացիներին մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ այսօր այն օրն է, երբ գրվում է հունգարական պատմությունը։

«Այսօր երեկոյան կավարտվի այն մղձավանջը, որի մեջ մենք ապրում ենք վերջին մի քանի տարիների ընթացքում», – տեսաուղերձում ասել է Մագյարը։

«Տիսա» կուսակցության առաջնորդի խոսքով՝ շատ հունգարացիներ այսօր պայքարում են «համակարգը փոխելու և պատմություն գրելու համար»։

Պիտեր Մագյարը խնդրել է քաղաքացիներին հիշեցնել բոլորին, որ սա «վճռորոշ ընտրություններ» են, քանի որ, ըստ նրա, «երկար ժամանակ նման հնարավորություն չի լինի»։

Նմանատիպ