Պիտեր Ֆիշեր. Մենք ուրախ կլինենք, եթե Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, գնդակն այժմ Վրաստանի դաշտում է
Պիտեր Ֆիշեր. Մենք ուրախ կլինենք, եթե Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, գնդակն այժմ Վրաստանի դաշտում է

«Վրաստանը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Մենք ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա։ Գնդակն այժմ Վրաստանի դաշտում է», -լրագրողներին ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Ինչպես նշել է դեսպանը, Եվրոպան կօգնի Վրաստանին, որպեսզի խաղում հաջողություն լինի։

«Վրաստանը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Մենք ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա։ Գնդակն այժմ Վրաստանի դաշտում է: Մենք՝ Եվրոպան, կօգնենք Վրաստանին, որպեսզի նրա խաղը հաջող լինի։ Իմ խորհուրդը կլինի, որ եթե Վրաստանի համար առաջնահերթ թեմա է Եվրամիության անդամ դառնալը, ապա այս դեպքում նա պետք է կենտրոնանա այս թեմայի վրա։ Եվրոպան բազմակարծիք ժողովրդավարական երկրների միություն է, այդ իսկ պատճառով Եվրոպայի խորհուրդը Վրաստանին 12 կետից բաղկացած հանձնարարական է ներկայացրել։ Այս առաջարկությունների իրականացումից հետո գուցե խոսենք թեկնածուի կարգավիճակի մասին։ Դրանից հետո Վրաստանի համար սկսվում է Եվրամիության անդամ երկիր դառնալու երկար ու դժվար ճանապարհը»,- ասաց դեսպանը։