Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի որոշակի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Փշավելի-Աբանո-Օմալո ներպետական նշանակության ավտոճանապարհի 30-72 կմ. հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Մայրուղու 1-30 կմ հատվածում թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։