Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհաատվածներում սահմանվել են շարժման հատուկ ռեժիմներ
Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհաատվածներում սահմանվել են շարժման հատուկ ռեժիմներ

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ Փշավելի-Աբանո-Օմալո ավտոճանապարհի 61-րդ կիլոմետր հատվածու սողանք է առաջացել։ Այդ իսկ պատճառով կմ 30- 72կմ (Աբանո-Օմալո) հատվածում արգելվում է բոլոր տեսակի շարժիչային տրանսպորտների երթևեկությունը։

Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ նույն ավտոճանապարհի կմ 12-կմ 30 (Լեչուրի-Աբանո) հատվածով թույլատրվում է երթևեկել միայն արագընթաց շարժիչով տրանսպորտային միջոցներին, իսկ այլ տիպի ավտոմոբիլների տեղաշարժն արգելված է։ 1- 11կմ (Փշավելի-Լեչուրի) հատվածում երթևեկությունն ազատ է։