Փրկված թաիլանդացի տղան. քարանձավում գտնվելու ժամանակ ես սովորել եմ, որ կյանքդ պետք է խնայես:
Փրկված Թաիլանդի քարանձավներից մեկում փրկված երեխաները և նրանց մարզիչը պատասխանել են լրագրողների հարցերին: Մարզիչի խոսքերով, քարանձավ մտնելու որոշումը ընդունել են միաձայն: Հեղեղվելուց հետո նրանք փորձել են դուրս գալ, սակայն արդեն ուշ էր:
Մարզիչի խոսքերով, տարածված լրատվությունն առ այն, որ երեխաները չգիտեն լողալ, չի համապատասխանում իրականությանը, քանզի պարապմունքից հետո նրանց բոլորն էլ լողում էին:
Մարզիչը պատմում է, որ մշտապես հանգստացրել է երեխաներին, ասելով, որ ջրի մակարդակը իջնելու է:
Փրկված տշաներից մեկը ասում է, որ սնունդ չեն ունեցել և խմելու ջուր են օգտգործել քարանձավի պատերից հոսող ջուրը:
Լրագրողի հատցին, թե ինչ փորձ են նրանք ձեռք բերել քարանձավում, տղաներից մեկը պատասխանել է, որ այսուհետ լինելու են շատ զգույշ:
Հեղինակ -
Edgar Barsegyan