Փրկչի մկրտության վայրում՝ Հորդանան գետի մոտ, Վրաստանին փոխանցված հողատարածքը կազմում է 4000 քմ.
Փրկչի մկրտության վայրում՝ Հորդանան գետի մոտ, Վրաստանին փոխանցված հողատարածքը կազմում է 4000 քմ.

Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրում Վրաստանին փոխանցված հողատարածքը կազմում է 4000 քմ. ,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Նրանց տեղեկությամբ, հողամասի փոխանցումը կատարվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի համատեղ ջանքերով։

«Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հորդանանի թագավորին և Նորին մեծություն արքայազն Ղազին այս կարևոր որոշման համար և ընդգծել Վրաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև համագործակցության բարձր մակարդակը։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ սա ամենամեծ իրադարձությունն է, երբ 300 տարի անց Վրաստանը վերադառնում է Սուրբ երկիր։

Հողամասի գտնվելու վայրի և տեղում տիրող իրավիճակի մասին մանրամասն տեղեկություններ վարչապետին է փոխանցել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Վրաստանի դեսպան Զազա Կանդելակին։

Դեսպանի խոսքով՝ մոտ ժամանակներս կավարտվի Հորդանան գետի մերձակայքում գտնվող 4000 քմ. հողատարածքի Վրաստանին հանձնման պաշտոնական արարողությունը»,- հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից։