Փրկարարներն օգնություն են ցուցաբերել երկու տուժած օտարերկրացի արշավականների
Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տեղեկացմամբ՝ Դուշեթիի շրջանում՝ Դավիթ Ջվարիի լեռնանցքի մոտ, փրկարարները օգնություն են ցուցաբերել երկու տուժած օտարերկրացի արշավականների։ Գերատեսչության տվյալներով՝ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
«Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդագրություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Garmin Արտակարգ իրավիճակների արձագանքման միջազգային համակարգման կենտրոնից, որ 30 օտարերկրյա արշավականներից բաղկացած խումբը շարժվում է Դուշեթիի շրջանում՝ Դավիթ Ջվարիի լեռնանցքի մոտ, ինչի ժամանակ նրանցից երկուսի ինքնագացողությունը վատացել է ու նրանց բժշկական հաստատություն տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել։ Հաղորդագրությունն ստանալուն պես նշված վայր է մեկնել 10 հոգանոց հրշեջ-փրկարարների խումբը՝ լիարժեք տեխնիկայով։
Աշխարհագրական բարդ դիրքի պատճառով հրշեջ-փրկարարները շարժվել են ոտքով։ Փրկարարներն ու Պահպանվող տարածքների ազգային գործակալության աշխատակիցները օպերատիվ կերպով պարզել են օտարերկրյա արշավականների խմբի գտնվելու վայրը, որից հետո մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ իրենց ուղեկցող անձանց հետ տեղափոխվել են մայրուղի։
Արշավականները տեղափոխվել են բուժհաստատություն, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է ԱԻ կառավարման գործակալության տեղեկատվության մեջ։