Փրկարարները Սվանեթիում Էնգուրի գետից դուրս են բերել ևս մեկ դիակ։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի փոխնահանգապետ Նինո Վիբլիանին։
Վիբլիանիի խոսքով՝ երրորդ անձի որոնումները շարունակվում են՝ ներգրավված են ինչպես փրկարարներին, այնպես էլ տեղացիները։
Փրկարարները որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում առաջին դիակը հայտնաբերել էին մայիսի 5-ին ։
Մայիսի 2-ին Մեստիայի քաղաքապետարանի Նաքրա գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել Էնգուրի գետը: Մեքենայում երեք ուղևոր է եղել։