Փրկարարները Սվանեթիի Էնգուրի գետում որոնում են երեք մարդու։
Երեկ՝ ուշ գիշերին, Մեստիայի քաղաքապետարանի Նաքրա գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է Էնգուրի գետը։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի փոխնահանգապետ Նինո Վիբլյանը, մեքենայում գտնվող երկու անչափահասները Նակրա գյուղի բնակիչներ են, մեկը՝ Զուգդիդիից։ Նրա խոսքով՝ դեպքի ականատես չկա։
«Անչափահասների որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են վաղ առավոտից։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները, ներգրավված են նաև տեղի բազմաթիվ բնակիչներ»,- ասաց Նինո Վիբլյանը։