Փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են երկու դի: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ մամուլի ծառայությունում։
Նրանց տվյալներով՝ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են երկու դի։
Օնի մունիցիպալիտետում շարունակվում է քաղաքացիների տարհանումը աղետի գոտուց։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ աղետի գոտուց արդեն տարհանվել է մոտ 70 քաղաքացի։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտարարեց, որ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։