Փրկարարները Միսաքցիելի գյուղում հայտնաբերել են անհետ կորած փոքրիկ տղայի
Փրկարարները Միսաքցիելի գյուղում հայտնաբերել են անհետ կորած փոքրիկ տղայի

Փրկարարները Միսաքցիելի գյուղում հայտնաբերել են անհետ կորած փոքրիկ տղայի,- հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Նրանց տեղեկություններով՝ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հաղորդում է ստացել Մցխեթայի շրջանի Միսաքցիելի գյուղից, որ փոքրիկ տղա է կորել։

«Ընտանիքի անդամի խոսքով՝ չորս տարեկան երեխան մոտ մեկ ժամ առաջ դուրս է եկել տնից ու նրան չի հաջողվել գտնել։

Փրկարարներն անմիջապես օգնության են մեկնել և ամենակարճ ժամանակում նրան հայտնաբերել են տնից մոտ 1,5 կմ հեռավորության վրա՝ ոռոգման ջրանցքի մոտ և անվնաս վերադարձրել ընտանիքին։

Փոքրիկ տղան իրեն լավ է զգում։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։