Փրկարարները Մետեխի կամրջից Քուռ գետ ընկած ավտոմեքենայում հայտնաբերել են մեկ մարդու դիակ
Թբիլիսիի Մետեխի կամրջի որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Փրկարարները քիչ առաջ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Ինչպես լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչ, Թբիլիսիի հրշեջ ուժերի բաժնի պետ Լեւան Մուսելիանը, ավտոմեքենայում հայտնաբերվել է երիտասարդի մարմին։
«Ստացված տեղեկություններով՝ Մետեխի կամրջից ավտոմեքենա է ընկել Քուռ գետը։ Հրշեջ-փրկարարական ուժերը ժամանակին արձագանքել են։ Ներգրավվել են մի խումբ ջրասուզակներ, ինչպես նաև լողացող սարքեր, հրշեջ-փրկարարների անձնական անձնակազմ։ Մի քանի ժամ շարունակական որոնումներից հետո ջրասուզակները հայտնաբերել են մեքենան, որը հանվել է ծանր տեխնիկայի միջոցով։ Մեքենայում մահացած երիտասարդի մարմին է հայտնաբերվել:Ինչ վերաբերում է ինքնությանը, այս փուլում անհայտ է և կպարզվի համապատասխան ծառայության կողմից»,- ասաց Լևան Մուսեիյանը։
Քռի պարագծում ջրասուզակների ներգրավմամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են մի քանի ժամ։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն, որոնողափրկարարական աշխատանքները ղեկավարել է անձամբ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Քռի Մետեխի կամրջից մի քանի ժամ առաջ ավտոմեքենա է վթարի ենթարկվել: