Փրկարարները Քութաիսիում անհետացած Նիդերլանդների քաղաքացուն հայտնաբերել են մահացած
Փրկարարները Քութաիսիում անհետացած Նիդերլանդների քաղաքացուն հայտնաբերել են մահացած

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի աշխատակիցները 17-օրյա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Քութաիսիում անհետացած 23-ամյա զբոսաշրջիկի դին:

«Քութաիսիում ստեղծվել էր աշխատանքային շտաբ, որտեղից վերահսկում էր որոնողական գործողությունը:

Զբոսաշրջիկի անհետացման մասին նրա հետ գտնվող անձինք ոստիկանությանը տեղեկացրել էին մարտի 7-ին, որից հետո ներքին գործերի նախարարությունն սկսել էր անհետացած տղամարդու որոնողական աշխատանքները:

Մարտի 10-ից, որոնողական գործընթացին էր միացել նաև արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը»,- նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած տեղեկության մեջ:

23-ամյա զբոսաշրջիկը Քութաիսիում անհետացել էր մարտի 7-ին: Սիմ Վիգերն ընկերների հետ միասին Քութաիսիում էր տուրիստական նպատակով: