Փրկարարները Քուռ գետում հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դի
Փրկարարները Քուռ գետում հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դի

Փրկարարները Քուռ գետում հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դի:

Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը տեղեկացնում է դեպքի վայրից:

Բացի այդ, փրկարարները րոպեներ առաջ հայտնաբերել էին նաև երիտասարդ կնոջ դի: Գերատեսչությունում հաստատել են, որ նա «Բաուհաու» բարի աշխատակից էր:

Հիշեցնենք, օգոստոսի 15-ին Թբիլիսիի «Բաուհաու» բարից երկու դեռահասի անհետացման մասին հաղորդագրություն էր ստացվել ներքին գործերի նախարարություն:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ անօրեն ազատազրկման հոդվածով: