Փրկարարները Քուռ գետն ընկած ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի դիերը, իսկ մեկ մարդու որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են
Թբիլիսիում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Քուռ գետում ընկած մեքենայի երկու ուղևորների դիերը հայտնաբերվել են։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ դիերը դուրս են բերվել ջրից և անցնում են համապատասխան դատաբժշկական ընթացակարգեր։ Նույն վայրից դուրս է բերվել նաև ավտոմեքենան։
Նշվում է, որ մեկ մարդու որոնումներն ու փրկարարական գործողությունները շարունակվում են անդադար ռեժիմով։ Գործողություններին մասնակցում են հրշեջ-փրկարարներ, սուզորդների խմբեր, ջրային տեխնիկա և ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներ։
Ձեռնարկված միջոցների արդյունքում նախօրեին հնարավոր է եղել մեկ մարդուն կենդանի դուրս բերել ջրից։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև տղամարդու և կնոջ դիեր, որոնք տեղափոխվել են փորձաքննության։