Փրկարարները Քուռ գետից դուրս են բերել 25-ամյա տղամարդու դի և փնտրում են 20-ամյա երիտասարդին
Թբիլիսիում, Սամգորիի շրջանում, Քուռ գետից փրկարարները դուրս են բերել 25-ամյա տղամարդու դի: Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Գերատեսչությն մամլո ծառայության տեղեկությամբ, մինչ այժմ փնտրում են 20-ամյա երիտասարդին:
20 և 25 տարեկան երիտասարդները եղբայրներ էին:
Վրաստանիա րտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, «Զեեմկայի» բնակավայրում փրկարարական աշխատանքներն սկսվել էին երեկ, 15:00-ին, գիշերը վատ տեսանելիության պատճառով դադարեցվել և այսօր առավոտից վերսկսվել էր:
Տեղում աշխատում է 25 փրկարար և սուզորդ: