Փրկարարները Գուդաուրիի մերձակայքում ձյան միջից դուրս են բերել քաղաքացու դի
Փրկարարները Գուդաուրիի մերձակայքում ձյան միջից դուրս են բերել քաղաքացու դի:
ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ:
«ՆԳՆ Հասարակական անվտանգության կառավարման «112» կենտրոն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Գուդաուրիի մերձակայքում մի քաղաքացի սահում է ձյան մեջ, իսկ հարազատները չեն կարողանում գտնել նրան:
ՆԳՆ ԱԻ կառավարման Ղազբեգիի արագ արձագանքման բաժնի փրկարարներն անմիջապես արձագանքել են հաղորդագրությանը: Հարազատների կողմից նշված վայրում փրկարարները հայտնաբերել են մի քանի փոքր ձնահյուսեր և որոնողական աշխատանքներ սկսել ծառայողական կինոլոգների հետ: Գործընթացին ներգրավված էին նաեւ Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության փրկարարները:
Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ձյան միջից դուրս է բերվել քաղաքացու դիակը», – ասված է հայտարարության մեջ: