Տասը ժամ շարունակվող աշխատանքներից հետո, փրկարարները Գոմիի լեռան վրա գտել են կորած երեք քաղաքացու, նրանց մոտ նկատվում է հիպոթերմիա: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Գործակալության հաղորդմամբ, փրկարարները նրանց տեղափոխում են մեքենաներ, ժամանակին բժշկական օգնություն ստանալու համար:
«Փրկարարները Գոմի լեռան վրա հայտնաբերել են նաև մահացած քաղաքացու դին:
Այս տարվա մարտի 12-ի առավոտյան ժամերին, Հանրային անվտանգության կառավարման կենտրոն՝ 112 հաղորդում էր ստացվել, որ Գոմիի լեռան վրա եղանակային պայմանների պատճառով մեկ քաղաքացի սառել է, իսկ նրան ուղեկցող երեք անձինք չեն կարող տեղաշարժվել:
Միանգամից դեպքի վայր է ուղևորվել տասը փրկարարից բաղկացած խումբը: Օդերևութաբանական պայմանների պատճառով փրկարարական գործողությունը բարդացել է, այնուամենայնիվ, քաղաքացիների հայտնաբերումը հաջողվել է մի քանի ժամ տևած ինտենսիվ միջոցառումների արդյունքում», – ասված է հայտարարության մեջ: