Փրկարարները Զուգդիդիի մունիցիպալիտետի Շամգոնա գյուղի մոտակայքում Էնգուրի գետից դուրս են բերել երեք մարդու մարմին:
ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ընթանում է որոնողափրկարարական ևս մեկ գործողություն:
Գերատեսչության տվյալներով, փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ և 115-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է ապօրինի ազատազրկում և ինքնասպանության հասցնում:
Ըստ առկա տեղեկատվության, քաղաքացիները Էնգուրի գետով փորձում էին անցնել օկուպացված Թագիլոնի գյուղից Շամգոնա: