Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները Բաթումիում զբոսաշրջիկների են փրկել:
Ծառայության տեղեկությամբ, Միացյալ էմիրությունների քաղաքացիներ, 35-ամյա տղամարդը և նրա 10-ամյա զավակը ծովում զբոսնում էին սկուտերով, երբ սպորտային գլիսերը կողաշրջվել է և հայրն ու երեխան ընկել են ծովը: Փրկարարներին հաջողվել է նրանց հանել ծովից:
Դրա հետ մեկտեղ, Սև ծովից առանց վնասվածք ստանալու դուրս են բերել Ֆրանսիայի 4 քաղաքացու:
Զբոսաշրջիկների կյանքին վտանգ չի սպառնում: