Փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով Վրաստանից Թուրքիա են մեկնել փրկարարները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով Թուրքիա են մեկնել փրկարարներ, ուղարկվել է նաև համապատասխան տեխնիկա։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
«Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների արձագանքման աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԻ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման վարչության հենակետից ուղարկվել է 60 հրշեջ և փրկարար, ինչպես նաև համապատասխան փրկարարական տեխնիկա:
Թուրքիա մեկնած վրացի հրշեջների և փրկարարների խումբը համալրված է հրշեջներով և փրկարարներով, ովքեր վերապատրաստվել են երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական միջոցառումների իրականացման ուղղությամբ։
Վրացի հրշեջների և փրկարարների փրկարարական աշխատանքների համակարգումն անձամբ ղեկավարում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
«Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին այսօր նախարարության անունից ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին և իր վիշտը հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։