Փրիդոն Ինջիա. Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ չէ, քանի որ նա պատիժ է կրում հանցագործության համար, որի վճիռը կայացրել է վրացական և Ստրասբուրգի դատարանը
«Եվրոպացի սոցիալիստների» անդամ Փրիդոն Ինջիան ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում, քանի որ նա պատիժ է կրում հանցագործության համար, որի վճիռը կայացրել է վրացական և Ստրասբուրգի դատարանը:
Նրա խոսքով, երեկ «Ազգային շարժման» հանրահավաքին եկած մարդիկ դժգոհ են ու նեղացած իշխանությունից:
«Երեկ հավաքվածները դժգոհ են ու նեղացած իշխանությունից: Մարդիկ, ովքեր չկարողացան արդարություն գտնել: Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին, ապա ես Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չեմ համարում: Նա պատիժ է կրում հանցագործության համար, որի վճիռը կայացրել է վրացական և Ստրասբուրգի դատարանը: Արդարությունը պետք է լինի բոլորի համար: Եթե արդարություն լիներ, և պետությունը բոլոր հանցագործներին արդար պատժեր, 90 տոկոսը չէր հավաքվի այնտեղ», – ասաց Փրիդոն Ինջիան: