Փոխզիջումն այն է, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, պլեբիսցիտը ոչ մեկ չի առաջարկել իշխանություններին. Լաշա Դամենիա
Փոխզիջումն այն է, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, պլեբիսցիտը ոչ մեկ չի առաջարկել իշխանություններին. Լաշա Դամենիա

Մենք նստելու ենք թե ոչ բանակցությունների սեղանի շուրջ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միասին, դա պետք է հանդիսանա ընդհանուր ընդդիմության բանակցությունների մաս», – այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Լաշա Դամենիան:

Դամենիայի խոսքով, արտահերթ ընտրությունների անցկացումը մի տեսակ փոխզիջում է:

«Դա աղետ էր, որն արդարացում չունի: Մենք նստելու ենք թե ոչ բանակցությունների սեղանի շուրջ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միասին, դա պետք է հանդիսանա ընդհանուր ընդդիմության բանակցությունների մաս: Փոխզիջումը արտահերթ ընտրություններ անցկացնելն է, երբ երկիրը գտնվում է այսքան խորը տնտեսական ճգնաժամի մեջ: Դա է փոխզիջումը: Այսօր երկիրը ընկղմվում է ճահճի մեջ, և ոչինչ չի արվում այն ​​շտկելու համար: Ոչ ոք իշխանություններին չի առաջարկել պլեբիսցիտ: Մեր պահանջն անփոփոխ է. Դա քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքական սարքած գործերի կասեցումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իր ուղեկցող պահանջներով», – հայտարարել է Դամենիան: