Փոխնախարարը վրացական կողմին հայտնել է՝ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի հետ արժանապատվորեն վերաբերվելու և ֆիզիկական ուժ չկիրառելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը. Ուկրաինայի ԱԳ նախարարություն
Ուկրաինան պահանջում է, որ Վրաստանը արժանապատվորեն վերաբերվի Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի համար անընդունելի է, որ բռնություն կիրառվի Սաակաշվիլիի նկատմամբ,- այս մասին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Փոխնախարարը վրացական կողմին տեղեկացրել է մեր կառավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ արժանապատվորեն վերաբերվելու և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ չկիրառելու անհրաժեշտության մասին», – հայտնել են նախարարությունից։
Ուկրաինայի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ուկրաինան շարունակում է հատուկ ուշադրություն դարձնել Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանությանը, ինչը Վրաստանի պարտավորությունն է միջազգային իրավունքով։