Փոխանակման արդյունքում Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրեց 100 քաղաքացու
Փոխանակման արդյունքում Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրեց 100 քաղաքացու։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ռազմագերիների բուժման համակարգող շտաբի վրա։
Ինչպես նշում է համակարգող շտաբը, սա 51-րդ փոխանակումն է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են փոխանակման գործընթացին։