Փոթորկի պատճառով Բարսելոնայի ճանապարհները հեղեղվել են, գնացքներն ու թռիչքները խափանվել են

19:22, 04.11.2024

Դանա Փոթորկի պատճառով Բարսելոնայի  մայրուղիները հեղեղվել են, գնացքներն ու թռիչքները խափանվել են։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բարսելոնայի օդանավակայան մուտք գործող չվերթները կչեղարկվեն կամ կուղղորդվեն։

Բացի այդ, ինտենսիվ տեղումների պատճառով մարզի բնակիչներին նախազգուշացում է ուղարկվել բարձր վտանգի մասին։

Միաժամանակ երկրի հարավ-արևմտյան հատվածում՝ Վալենսիայում, աշխատում են ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ։ Բնական աղետի հետեւանքով Վալենսիայում ավելի քան 200 մարդ է զոհվել։

Նմանատիպ