Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք
Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք

Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք:

Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, անդադար ռեժիմում հետազոտվում են կասկածելի պացիենտները:

«Այս ընթացքում Փոթիում կորոնավիրուս է ախտորոշել 3 430 մարդու մոտ: Ապաքինվել է 3 140 պացիենտ, մահացել է 23 մարդ, ակտիվ դեպքերի թիվը կազմում է 267: Այդ թվում ստացիոնարում բուժում է անցնում 46 պացիենտ, Էվեքսի Փոթիի հոսպիտալում 40 պացիենտ, կարանտինում է 15 մարդ, բնակարանային հսկողության տակ՝ 206-ը»,- հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում:

Հունվարի 7-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք, ապաքինվել է 419 մարդ: