Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք: Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, անդադար ռեժիմում հետազոտում են կասկածելի պացիենտներին:
«Փոթիում իրավիճակը կայուն է: Ընթանում է բնակչության «ՊՇՌ» թեստավորում: Նրանք նաև հնարավորություն ունեն անցնել հակագենի թեստ: Փոթիում, վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք: Այս ժամանակահատվածի համար գրանցված է ընդհանուր 3 663 վարակակիր, ապաքինվել է 3 316 պացիենտ: Ինքնամեկուսացման մեջ է 267 մարդ»,- հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում: