Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք
Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք

Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք:

Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, համաճարակային հետազոտությունն ընթանում է անդադար ռեժիմում:

«Փոթիում, այս ժամանակաշրջանում ապաքինվել է 3 850 պացիենտ, մահացել է 29, ակտիվ դեպքերի թիվը կազմում է 167, ստացիոնարում է 50 մարդ, Փոթիի հոսպիտալում բուժման կուրս է անցնում 40 վարակակիր: Կարանտինում է երեք մարդ, բնակարանում՝ 114-ը, ինքնամեկուսացման մեջ է 203 մարդ»,- հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք, ապաքինվել է 580 պացիենտ:

Այսօր արձանագրված վարակման նոր դեպքերից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 339 դեպք, Աջարիայում՝ 53, Իմերեթիում 158, Քվեմո Քարթլիում՝ 49, Շիդա Քարթլիում՝ 50, Գուրիայում՝ 38, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 85, Կախեթիում՝ 44, Մցխեթա-Մթիանեթիում՝ 21, Սամցխե-Ջավախեթիում՝ 15, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6: