Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք:
Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, անդադար ռեժիմում հետազոտվում են կասկածելի պացիենտները:
«Ընդհանուր այս ժամանակահատվածում ապաքինվել է 3 158 պացիենտ, մահացել է 23 մարդ, ակտիվ դեպքերի թիվը կազմում է 336, ստացիոնարում է՝ 51-ը: Կարանտինում է 16 մարդ, բնակարանային բուժում է ստանում 269-ը: Ինքնամեկուսացման մեջ է 219 մարդ»,- հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում: