Փոթիում, վաղվանից բացվում է գյուղատնտեսական շուկան: Նշված տեղեկությունը տարածում է Փոթիի քաղաքապետարանը:
Փոթիի քաղաքապետ Գոչա Կուրդղելիայի փոխանցմամբ, ապրիլի 27-ից կբացվեն նաև գերեզմանոցները:
«Փոթիում վաղվանից կվերսկսեն գործունեությունը գյուղատնտեսական շուկաները, իսկ գերեզմանոցները կբացվեն ապրիլի 27-ից: Մշտապես կվերահսկվի անվտանգության նորմերի պաշտպանությունը: Այս ընթացքում քաղաքացիների կողմից որևէ տիպի խախտում չի արձանագրվել: Մեկ անգամ ևս կոչ եմ անում բնակչությանը, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, դուրս չգալ փողոց և մնալ տանը»,- հայտարարում է Փոթիի քաղաքապետ Գոչա Կուրդղելիան:
Փոթիում գյուղատնտեսական շուկան և գերեզմանոցները փակվել էին ապրիլի 17-ին: