Փոթիում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով ջրի տակ են անցել մի քանի փողոցներ, բակեր եւ բնակելի տների նկուղներ
Փոթիում տեղացած հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել. Ջրով են լցվել մի քանի փողոցներ, բակեր և բնակելի տների նկուղներ։
Մունիցիպալիտետից հայտնում են, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։
«Քաղաքի մի քանի փողոցներ հեղեղված են։ Քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով և անհրաժեշտության դեպքում անհապաղ արձագանքում»,- ասացին քաղաքապետարանից։
Ըստ կանխատեսումների՝ առատ տեղումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 6-ը։