Փոթիում հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել, ջրի տակ են անցել մի քանի փողոցներ, բակեր, բնակելի տների նկուղներ։ Վնասվել է նաև քաղաքային ենթակառուցվածքների մի մասը։
Փոթիի քաղաքապետարանից հայտնում են, որ համապատասխան ծառայությունները տեղյակ են քաղաքի տարբեր հատվածներում տիրող իրավիճակին, ակտիվ աշխատանքներ են տանում տարերային աղետի պատճառած վնասների վերացման ուղղությամբ, աշխատանքները կշարունակվեն առաջիկա օրերին։
«Ստեղծվել է խումբ, որը հաշվարկում է տարերային աղետի հասցրած վնասի չափը, և ամենակարճ ժամկետում փոխհատուցումներ կտրամադրվեն»,- ասվում է քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ։