Փոթիում ծովային-փրկարարական ծառայությունը այսօրվանից սկսում է աշխատանքը
Փոթիում ծովային-փրկարարական ծառայությունը այսօրվանից սկսում է աշխատանքը

Փոթիում ծովային-փրկարարական ծառայությունը այսօրվանից սկսում է աշխատանքը: Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները փրկարարների համար առաջին բուժօգնության մասին անցկացրել են թրեյնինգ:

Համապատասխան տեխնիկայով հագեցած 20 հոգուց բաղկացած խումբը բաշխվելու է Մալթաղվայի, կղզու և Նաբադի ափային գոտում և նշված տարածքը վերահսկելու է մինչև օգոստոսի վերջը:

«ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտը և Փոթիի մունիցիպալիտետը, Տուրիզմի զարգացման կենտրոնի հետ միասին, ծովի ափային գոտում ապահովելու է զբոսաշրջիկների անվտանգությունը: Արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտը փրկարարական ծառայությանը փոխանցել է երկու սկուտեր և մեկ շարժիչային նավ: Մալթաղվայի, Նաբադի և կղզու ափը վերահսկվելու է 24 ժամվա ընթացքում»,- հայտարարել է Զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրենի տեղակալ Ռոման Ցխվիտարիան: