Փոթիում ծովային նոր նավահանգիստ է բացվել
Փոթիում ծովային նոր նավահանգիստ է բացվել

Այսօր Փոթիում տեղի կունենա Փոթիի նոր ծովային նավահանգստի բացման պաշտոնական արարողությունը։

Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ նոր նավահանգստի կառուցումն իրականացվել է «Pays Group»-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական գործակալության (DFC) համատեղ ջանքերով։ Գերատեսչությունում նշում են, որ նոր նավահանգիստը Վրաստանի ծովային ոլորտում երբևէ իրականացված խոշորագույն նախագծերից մեկն է, և դրա արժեքը հասնում է 120 միլիոն դոլարի։ Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) նավահանգստի կառուցման նախագիծը ֆինանսավորել է 50 մլն դոլարով, ինչը այս կազմակերպության կողմից տարածաշրջանում մեկ ծրագրին հատկացված ամենամեծ ներդրումն է։

«Pays Group»-ը տարածաշրջանում ամենամեծ տրանսպորտային ընկերությունն է, որը ներառում է նավամատույցների օպերատոր ընկերություններ, բրոքերային, ծովային գործակալության, լոգիստիկ և կոնտեյներային ընկերություններ: Նրա տարեկան միջին բեռնաշրջանառությունը գերազանցում է երեք միլիոն տոննան։ «Pays Group»-ում աշխատում է ավելի քան 1000 մարդ: