Փոթիում սպասում են 166 անձի կենսաբանական նմուշի պատասխաններին
Փոթիում սպասում են 166 անձի կենսաբանական նմուշի պատասխաններին

Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, քաղաքում «PCR» թեստավորման համար վերցվել է 166 անձի կենսաբանական նմուշ: Մխեիձեի խոսքով, նրանց կենսաբանական նմուշներն արդեն ուղարկվել են լաբորատորիա:

«Մենք հետազոտել ենք 166 անձ: Նրանց մի մասը վարակակիրների շփման շրջանակից է, իսկ մյուս մասը՝ պլանային հետազոտության նպատակով վերցված նմուշներ են: Հուսանք, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվի»,- հայտարարել է Նանա Մխեիձեն:

Փոթիում այսօր կորոնավիրուս է ախտորոշվել 6 մարդու մոտ: