Ամռան սեզոնի հետ կապված, Փոթիում սկսվել է ծովի ջրի որակի մոնիտորինգ, որն իրականացնում է լաբորատոր հետազոտության կենտրոնը՝ ամեն տարի:
Կենտրոնի տնօրեն Գիա Ռուխաձեի տեղեկությամբ, ափից վերցրել են ջրի նմուշ չորս տարբեր վայրերից:
«Ջուրը ենթարկվելու է քիմիական և միկրոբիոլոգիական հետազոտությունների և արդյունքները հայտնի են դառնալու մեկ շաբաթըց: Ծովի ջրի որակը մեկ ամսվա ընթացքում ստուգվելու է երեք անգամ: Այդ գործընթացը շարունակվելու է մինչև հոկտեմբերի վերջը»,- հայտարարել է Գիա Ռուխխաձեն: