Փոթիում շարունակվում են աղետի վերացման աշխատանքները: Ուժեղ քամին երեկ վնասել է բնակելի տների տանիքները, ծառեր են ընկել, մի շարք թաղամասերը հոսանքազրկվել են։
Ընտանիքներից մեկի տանիքը փլուզվել է, ինչի հետևանքով տանը գտնվող տղամարդը ֆիզիկական վնասվածքներ է ստացել: Նա այժմ բուժում է անցնում կլինիկաներից մեկում:
«Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Աջարիայի և Փիրոսմանի փողոցների բնակելի տների տանիքները: Երեկ երեկոյան քաղաքապետարանի օգնությամբ ժամանակավորապես փակել ենք այս տների տանիքները։ Այսօր մենք բերել ենք թերթաքար և բաժանում ենք բնակչությանը, օգնում ենք տանիքի վերանորոգման աշխատանքներին: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Արմատախիլ արված ծառերը բոլորը տեղափոխվել են: Այս ամբողջ աշխատանքն արվում է վնասի չափը նվազեցնելու համար», – ասել է Փոթիի փոխքաղաքապետ Մամուկա Պապասկիրին: