Փոթիում որոնում են երիտասարդ տղամարդուն: Ծովում ընթանում են որոնողական աշխատանքներ , որում ներգրավված են ջրասուզակներ և փրկարարներ։
Ըստ տեղեկությունների՝ 23-ամյա երիտասարդը տնից դուրս է եկել երեք օր առաջ, վերջին անգամ նրան ֆիքսել են Փոթիի նավահանգստի հարևանությամբ տեղադրված տեսախցիկները՝ շարժվելով դեպի ծով՝ հենց այն հատվածում, որտեղ որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննում է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նշանակում է ինքնասպանություն։