Փոթիում կորոնավիրուսի թեստավորում է անցել 118 մարդ, 21-ի դեպքում այն եղել է դրական
Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք:
Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, երեկ կորոնավիրուսի թեստավորում է անցել 71 մարդ և նրանցից 21-ի դեպքում այն եղել է դրական:
«Փոթիում համակարգված ձևով ընթանում է թեստավորման գործընթաց, շփման շրջանակի պարզում և համաճարակային հետազոտություն: Վերջին տեղեկությամբ, Փոթիում արձանագրված է ընդհանուր 3 379 դեպք, ապաքինվել է 3 043 պացիենտ, մահացել՝ 23-ը, ակտիվ դեպքերի թիվը կազմում է 313: «Էվեքսի» Փոթիի հոսպիտալում բուժում է անցնում 29 պացիենտ»,- հայտարարել է Հանրային առողջապահության կենտրոնի ներկայացուցիչ Նինո Լեփսաիան: