Փոթիում հզոր անձրևի հետևանքով հասցված վնասը կհաշվի հատուկ հանձնաժողովը
Փոթիում հզոր անձրևի հետևանքով հասցված վնասը կհաշվի հատուկ հանձնաժողովը:
Տուժած բնակչության մի մասն այսօր այցելել է քաղաքապետարան և քաղաքապետից պահանջել լուծել խնդիրը:
Փոթիի քաղաքապետ Գոչա Կուրդղելիայի տեղեկությամբ, այս պահի դրությամբ, Փոթիում լուծվել է բոլոր պոմպակայանների խնդիրը:
Նրա հայտարարությամբ, քաղաքը հեղեղվել է էլեկտրաէներգիայի անջատման պատճառով:
Քաղաքապետի տեղեկությամբ, վնասը հաշվելուց հետո բնակչությանը կհատկացվի համապատասխան օգնություն:
.