Փոթիում հետազոտված 46 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, Փոթիում կորոնավիրուսի թեստ է հանձնել 46 բուժաշխատող և նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
«Փոթիում 46 անձ հանձնել է կորոնավիրուսի թեստ: Նրանք կլինիկայի աշխատակիցներ են: Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվել է կանխարգելման նպատակով: Բարեբախտաբար, բոլոր թեստերի պատասխանները բացասական են»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: