Փոթիում հետազոտված 175 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիում հետազոտված 175 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել

Փոթիում լաբորատորիա ուղարկված 175 անձի հետազոտութան պատասխանները հայտնի են: Նրանցից ոչ մեկի մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նշված տեղեկությունը հաստատում է հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն:

Նրա հայտարարությամբ, Փոթիում համաճարակային վիճակը վերահսկվում է և խուճապի հիմքեր չկան:

«Լաբորատորիա ուղարկված 175 նմուշից 115-ը եղել է պլանային, 13-ը՝ ինքնամեկուսացման վայրից, 47-ը՝ շփման շրջանակից: Ինչ վերաբերում է ինքնամեկուսացման մեջ գտնվոց անձանց, նրանք վերահսկվում են և իրենց լավ են զգում: Փոթիում իրավիճակը վերահսկվում է և խուճապի հիմք չկա»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: