Փոթիում հետազոտել են 166 անձի կենսաբանական նմուշ, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, հետազոտել են 166 անձի կենսաբանական նմուշ, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Նանա Մխեիձեի հայտարարությամբ, Փոթիում համաճարակային վիճակը վերահսկվում է: Նրա խոսքով, այսօր Փոթիում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել:
«ՊՇՐ» հետազոտության համար երեկ ուղարկված 166 անձի կենսաբանական հետազոտության արդյունքները հայտնի են և բոլորը բացասական են: Ինքնամեկուսացման մեջ գտնվում է 50 անձ, նրանց վիճակը բավարար է: Փոթիում իրավիճակը վերահսկվում է»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: