Փոթիում գտնվող «Աջարիա» տեքստիլ կարի գործարանը ժամանակավորապես փակվել է կորոնավիրուսային դեպքերի պատճառով
Փոթիի «Աջարիա տեքստիլ» կարի արտադրամասում գրանցվել է կորոնավիրուսի մինչև 50 դեպք:
Ձեռնարկության տնօրեն Գիա Լոմինաձեի խոսքերով, Վրաստանի «Աջարիա տեքստիլի» չորս ձեռնարկություններից ժամանակավորապես փակվել է միայն Փոթիում: Նրա խոսքով, գործարանը կվերսկսի աշխատանքը ապրիլի 11-ից:
«Երբ մեր ձեռնարկությունում գրանցվեց առաջին դեպքը, մենք սկսեցինք զանգվածային թեստավորում: Մենք թեստավորում ենք ամեն երրորդ օրը: 29 դեպք բացահայտվեց, վերջում մենք արեցինք «ՊՇՌ» թեստը և ևս մի քանի դեպք հաստատվեց: Մենք որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել արտադրական գործընթացը, բայց դա վերաբերում է միայն Փոթիի ձեռնարկությանը: Դուք գիտեք, որ Վրաստանում մենք ունենք չորս ձեռնարկություն, մնացած բոլորն էլ գործում են: Ակնկալվում է, որ Փոթիի ձեռնարկությունը կբացվի ապրիլի 11-ին», – ասաց Գիա Լոմինաձեն: