Փոթիում և Սենակիում ձերբակալված մոտ 20 մարդու տեղափոխել են Զուգդիդիի ոստիկանություն
Սամեգրելո Զեմո-Սվանեթիի ոստիկանություն են տեղափոխել Փոթիում և Սենակիում ձերբակալված մոտ 20 մարդու,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է ձերբակալվածների փաստաբանը, այսօր առավոտյան հատուկ գործողություն է անցկացվել Փոթիում և Սենակիում, որի ժամանակ ձերբակալվել է մոտ 20 մարդ:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, նրանք մեղադրվում են «գողական աշխարհին» անդամակցելու և «գողական աշխարհի հետ» կապ ունենալու մեջ:
Լուսաբացին խուզարկվել են բոլոր ձերբակալվածների ընտանիքները: