Փոթիում եղանակային վատ պայմանների պատճառով դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը դադարեցվել է
Փոթիում եղանակային վատ պայմանների պատճառով դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Փոթիում եղանակային վատ պայմանների պատճառով դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը դադարեցվել է։

Փոթիի քաղաքապետարանից հայտնում են, որ տարերային աղետի հետևանքով ճանապարհները հեղեղված են, ինչը խոչընդոտում է հիմնարկների գործունեությանը։

«Ելնելով վերոգրյալից՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը մինչև ստեղծված իրավիճակի բարելավումը»,- ասված է Փոթիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։