Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի հասարակության հետ կապերի ծառայության մենեջեր Նինո Լեփսաիայի հայտարարությամբ, վարակակիրները նույն ընտանիքի անդամներ են: Նրա խոսքով, ընթանում է համաճարակային զննում:

«Վարակման աղբյուրը կապված է Բաթումիի հետ: Փոթիում ինքնամեկուսացման մեջ է 45 մարդ: Սպասում ենք տվյալների փոփոխականությանը: Այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկվում է և կայուն է: Ընթանում են ախտահանման աշխատանքներ»,- հայտարարել է Նինո Լեփսաիան: